Մի քանի միլիոն կեղծ դրամ են տպել և իրացրել Հայաստանում և Արցախում. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է. «Խոշոր խմբաքանակով կեղծ դրամ տպելու և իրացնելու մեղադրանքով քրեական գործի դատաքննությունն ընթանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Գործով անցնող երկու ամբաստանյալներից 55-ամյա Արա Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով. նա իրացնելու նպատակով պատրաստել, պահել, ինչպես նաև 58-ամյա Ռաֆայել Ավագյանի հետ ՀՀ տարբեր մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում իրացրել է 3 միլիոն 61 հազար ՀՀ կեղծ դրամ:
Ռաֆայել Ավագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 940 հազար կեղծ դրամ իրացնելու համար: 3 միլիոն 61 հազար դրամ կեղծ թղթադրամները, որպես իրեղեն ապացույց, կցված են քրեական գործին»:
Թերթը հավելում է, որ գործով տուժողների շատ մեծ ցուցակի մեջ, բացի ֆիզիկական անձանցից, ընդգրկված են նաև հայաստանյան համարյա բոլոր բանկերը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։