Հայէկոնոմբանկը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին կտրամադրի 50 մլն դրամ. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Tert.am-ը գրում է․ Հայէկոնոմբանկը շարունակում է համագործակցությունը Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հետ՝ առաջնորդվելով կորպորատիվ պատասխանատվությամբ և ավելացված արժեք ստեղծելու պատրաստակամությամբ:
Ավանդույթի համաձայն՝ Բանկն ամեն տարի իր Տարեկան ժողովի ընթացքում հայտարարում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող սոցիալական, կրթական կամ համայնքային նախագծերին իր աջակցության մասին:
2025 թվականն ամփոփող ժողովի շրջանակում որոշում կայացվեց կրկին աջակցել Զինվորի տան կողմից իրականացվող «Հայաստան 301» ծրագրին՝ կենտրոնին նվիրաբերելով 50 մլն դրամ:
Հոկտեմբերի 20-ին Զինվորի տանը կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է աջակցությունն ուղղել կենտրոնի կարողությունների մեծացմանը, ժամանակակից բուժսարքավորումների և անվտանգության համակարգերի ձեռքբերմանը, ինչպես նաև հայրենիքի պաշտպաններին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը:
Համագործակցության մեկնարկը նշանավորվեց խորհրդանշական արարողությամբ․ Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները Հայրենիքի պաշտպանության համար տարբեր ժամանակներում վիրավորում ստացած տղաների հետ միասին ապակյա բեկորներ ավելացրին Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա՝ որպես արևշատության և վերածննդի խորհրդանիշ: Առաջին բեկորը փակցնելու հնարավորությունը վստահվեց Սարիբեկ Սուքիասյանի որդուն՝ Դավիթին՝ ընդգծելով գալիք սերունդների ճիշտ արժեհամակարգի ձևավորման կարևորությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում