12517 դիտում
19:32 24-09-2015
25-ամյա Համլետը կեղծ թղթադրամներ է տպել եւ դրանցով օգտվել Երեւանյան լճի մարմնավաճառների ծառայությունից
25-ամյա Համլետ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գունավոր տպիչ սարքի միջոցով, պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ ԱԱ 60714952 համարի 1000 ՀՀ դրամ և 4 հատ ԲԱ 07982977 համարի 5000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ և ընդհանուրը 25.000 կեղծ դրամը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում իրացրել է մարմնավաճառությամբ զբաղվող Էլմիրա Խաչատրյանին, իսկ մնացած 4000 կեղծ դրամը պահել է իր մոտ:
Այնուհետև, Է.Խաչատրյանի հետ գնալով տեղակայված «Բաղնիք» հյուրանոցային համալիր` Հ.Գաբրիելյանը Է.Խաչատրյանի մոտից վերցրել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ և այն տվել նշված համալիրի մատուցողուհուն` որպես հյուրանոցային համարի վճար, սակայն վերջինս նկատելով, որ թղթադրամը իսկական չէ` այն չի վերցրել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է գրավը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
3262 դիտում
10:27 28-10-2014
Մի քանի միլիոն կեղծ դրամ են տպել և իրացրել Հայաստանում և Արցախում. Ժամանակ
3145 դիտում
18:18 24-01-2022
Երեւանյան լճի տարածքում հանգստի գոտի է կառուցվելու
Այս բաժնից
886 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
766 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին