Նախընտրական քարոզարշավի շրջանակում Բարձրավան այցելած Առուշ Առուշանյանը բնակիչներին հայտնել է, որ առաջին մեծ ներդրումն արդեն արված է․ Առուշ Առուշանյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սահմանամերձ Բարձրավանը՝ նախկին Քյուրդիկը և Երիցաթումբը, իր ներկայիս անունն ստացել է 1940 թվականին։ Այն Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերից է և գտնվում է Գորիս քաղաքից 33 կմ հեռավորության վրա։
Բարձրավանի զարգացման հեռանկարները մեծ են։ Առաջնահերթ խնդիրներից է դեպի Բղենո վանք տանող ճանապարհի կառուցումը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վերականգնումն ու արժևորումը։ Այս քայլերը նոր հնարավորություններ կստեղծեն գյուղի զբոսաշրջային ներուժը բացահայտելու և զարգացնելու համար՝ գյուղատնտեսությանն ու դաշտավարությանը զուգահեռ զբոսաշրջությունը դարձնելով համայնքի զարգացման կարևոր ուղղություններից մեկը։
Զբոսաշրջության զարգացումն իր հերթին կնպաստի նաև գյուղմթերքի իրացման խնդրի լուծմանը՝ ստեղծելով նոր շուկաներ և լրացուցիչ եկամտի հնարավորություններ տեղի բնակիչների համար։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում Բարձրավան այցելած Առուշ Առուշանյանը բնակիչներին հայտնել է, որ առաջին մեծ ներդրումն արդեն արված է։ Հայաստանի խոշորագույն տուրիստական ընկերություններից մեկը, 17 միլիոն դրամով հող է ձեռք բերել և պատրաստվում է գյուղում մեծ ներդրումային ծրագիր իրականացնել։ Սա հուսադրող քայլ է։
Երբ առաջին ներդրողը հավատում է համայնքի ապագային և գործնական քայլեր անում, ճանապարհ է բացվում նաև մյուսների համար։ Բարձրավանն ունի զարգացման մեծ ներուժ, իսկ ճիշտ ծրագրերի, նպատակային ներդրումների և հետևողական աշխատանքի շնորհիվ կարող է դառնալ զբոսաշրջության գրավիչ ուղղություն՝ պահպանելով իր պատմական ժառանգությունն ու զարգացնելով տեղական տնտեսությունը։