37-ամյա Հենրիխ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սամվել Փափախչյանին ունեցած պարտքի մի մասը մարելու համար համակարգչային գունավոր շիթային տպիչի միջոցով պատրաստված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամը Արարատի մարզի Այնթապ գյուղում իրացրել է վերջինիս: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով: Գործը վարույթ է ընդունվել Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: