211652_close_icon
views-count2331 դիտում article-date 15:46 27-10-2016

Ըստ հաղորդման՝ պաշտոնատար անձը կեղծ օղի է իրացրել, բացի այդ անցել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Շուշիկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը իրեն տվել է 150 շիշ կեղծ և առանց ակցիզի օղի ու խնդրել է վաճառել յուրաքանչյուր շիշը 1.000 ՀՀ դրամով՝ խոստանալով իր ընկերոջ միջոցով իրեն օգնել սոցիալական անապահովության նպաստ ստանալու հարցում: Պաշտոնատար անձի օգնությամբ ինքը ընդգրկվել է նպաստառուների ցուցակում և ստացել սոցիալական նպաստ: Շուշիկ Ս.-ն հայտնել է նաև, որ ինքը վաճառել է օղիները և պաշտոնատար անձին տվել է 60 հազ. ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը չի տվել, քանի որ օղիները գնած անձինք իրեն չեն վճարել գումարները: Պաշտոնատար անձը պահանջել է անձամբ տալ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը՝ հակառակ դեպքում սպառնացել է զրկել սոցիալական նպաստից: Հետագայում ինքը այցելել է սոցիալական ծառայություն և տեղեկացրել, որ ինքը նպաստ ստանալու իրավունք չունի: Քաղաքացի Շուշիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր