211652_close_icon
views-count43721 դիտում article-date 09:36 26-04-2015

Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած վթար-վրաերթից. պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում տեղի ունեցած վթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենան վարել է ՌԴ քաղաքացի, Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, Մոսկվայի Տուրիզմի և սերվիսի համալսարանի ուսանող, 20-ամյա Արմեն Մուրադյանը, ով ընդհարվել է ճանապարհի մայթի մոտ կայանված Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արտակ Ադամյանին պատկանող Toyota մակնիշի 814 ՍԼ 67 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս առաջ շարժվելով՝ ընդհարվել է նույն հատվածում կայանված Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 40-ամյա Գրիգոր Ղուկասյանին պատկանող Range Rover մակնիշի 888 OQ 88 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 47-ամյա Աղասի Վարպետյանին պատկանող Nissan մակնիշի 99 PT 969 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota և Range Rover ավտոմեքենաների ընդհարման ժամանակ 2 մեքենաների արանքում է մնացել Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, Երևանի պետական համալսարանի սոցոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի, 20-ամյա Նաիրա Փաշիկյանին, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ վթար-վրաերթի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/25/50859/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 25-ին, վթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Երևան» հյուրանոցի դիմաց, Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մարտիրոսյանը բախվել էր ճանապարհին կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային: Toyota-ն էլ ինքնաբերաբար առաջ էր ընթացել և վրաերթի ենթարկել մոտ 20 տարեկան մի աղջկա, ով սեղմվել էր նույն հատվածում կայանված Range Rover մակնիշի 888 ՕQ 88 համարանիշի ավտոմեքենայի արանքում: Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները՝ վարորդի հետ, և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Toyota-ի վրա բացակայում եէին համարանիշները և տեխնիկական անձնագիրը և նա մեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել նույն վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին Toyota-ի սեփականատիրոջ և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Վիրավորին առաջինը քաղաքացիների հետ տեղում բժշկական օգնություն էր ցուցաբերել բժիշկ Արա Բաբլոյանի տղան: Օպերատիվորեն ժամանել էին նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել էին ավտոմեքենայից առաջացած գազի արտահոսքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր