Խոշոր հրդեհ՝ Երևանի Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից․ հրշեջ-փրկարարների ու բնակիչների գործողությունների շնորհիվ կանխվեց կրակի տարածումը հարևան տներ․ ըստ բնակիչների՝ հրդեհը գազամատակարարման հետ կապ չունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մեծ դժվարությամբ նախ կանխել են կրակի տարածումը, հայտնաբերել են թաքնված օջախները և մարել այն։
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում են Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, վարչության պետի տեղակալներ Զավեն Մելքոնյանը և Վահագն Ալավերդյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սլավա Մալխասյանն ու Արամ Ազատյանը։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խմբեր, որոնք 4 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ նրանք ծխահարվել էին։
Այս պահին բժիշկները իրականացնում են հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության hամայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն 4 տներից 2-ի մեջ եղած ամբողջ գույքը վերածվել է մոխրի։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ից։ Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի պատճառով չի եղել, այդ մասին ասում էին հրդեհի հետևանքով տուժած բնակիչները։
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։