211652_close_icon
views-count1996 դիտում article-date 10:24 31-03-2026

Նորագյուղում մի քանի տարի է սպասում են, թե երբ է Տիգրան Ավինյանն իր կողմից խոստացված ֆուտբոլի դաշտն ու մանկապարտեզը կառուցելու. երեխաներն ասում էին՝ Տիգրան Ավինյանը «մուտիտ արեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 2 տարի է՝ Երևանի Նորագյուղ թաղամասի երեխաները սպասում են, թե երբ են իրենք ֆուտբոլի դաշտ և մանկապարտեզ ունենալու, քանի որ այդ խոստումը երեխաներին տվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ տարիներ առաջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների աչքը ջուր դարձավ, երբ ամեն օր սպասում են, թե երբ է Տիգրան Ավինյանի խոստացած ֆուտբոլի դաշտի և մանկապարտեզի կառուցումը կյանքի կոչվելու։

Երեխաներն ասում էին. «Տիգրան Ավինյանը խոստացավ, որ մեր համար ֆուտբոլի դաշտ ու մանկապարտեզ է կառուցելու, բայց «մուտիտ» արեց»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր