Խոշոր հրդեհ՝ Ալավերդի քաղաքում. ավտոտնակում, որում կայանված է եղել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, առաջացած կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են հայրն ու որդին. հայրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել մարտի 30-ին Լոռու մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Լոռու մարզային փրկարարական վարչություն ժամը 23:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձե 1 հասցեում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել է տանտերը՝ 39-ամյա Սմբատ Պ.-ն, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հրդեհի հետևանքով Սմբատ Պ.-ի հայրը՝ 64-ամյա Աշոտ Պ.-ն, ով նույնպես պայքարել է կրակի տարածման դեմ, ստացել է ձեռքերի 2-րդ, 3-րդ աստիճանի, գլխի մազածածկույթի, պարանոցի այրվածքներ, ինչի համար բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։