211652_close_icon
views-count21974 դիտում article-date 15:06 19-04-2015

Նոր մանրամասներ՝ երեկ Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած վրաերթից. պարզվել է վիրավորի և փախուստի դիմած վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ գեղամ Գալստյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ ապրիլի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի հետևանքով վիրավորի և վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ34-ամյա Գևորգ Քերոփյանը, իսկ վրաերթը կատարել էր Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 29-ամյա Արմեն Հակոբյանը: Վերջինս իր վարած ВАЗ 21010 մակնիշի 11 ՍՕ 999 համարանիշի ավտոմեքենայով վրերթի վայրից դիմել էր փախուստի՝ վիրավորին թողնելով անօգնական: Նրան հայտնաբերել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանններն ու բերման էին ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Ինչպես դեպքի վայրից ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/19/50128/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Lada մակնիշի 11 UO 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում թիվ 35/2 հասցեի դիմաց հետիոտնային անցման վրա վրաերթի էր ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը, ով 30-ից 40 տարեկան տղամարդ էր, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով քաղաքացիների՝ հիմնականում երիտասարդ տղաների օգնությամբ, տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ովքեր Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Կիևյան փողոց տանող սկզբնամասում հայտնաբերել էին փախուստի դիմաց վարորդին և նրա տրանսպորտային միջոցը, որի վրա կային վրաերթի հետքեր՝ մասնավորապես վնասված էր եղել դիմապակին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վարորդը ավտոմեքենայից իջնելով՝ դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին, սակայն ոստիկանները կարողացել էին նրան կարգի հրավիրել և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր