«Ուզում եմ գտնել եղբորս...». Տարոն Ստեփանյանի առեղծվածային անհետացումն ու քրոջ անդադար պայքարը․ նրա կյանքը վերջին 2 տարի 3 ամիսների ընթացքում վերածվել է անվերջ սպասման և անպատասխան հարցերի շղթայի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի բնակչուհի Տաթև Ստեփանյանի կյանքը վերջին 2 տարի 3 ամիսների ընթացքում վերածվել է անվերջ սպասման և անպատասխան հարցերի շղթայի։ Նա փնտրում է իր հարազատ եղբորը՝ Տարոն Ստեփանյանին, ով 2013 թվականից ընտանիքի հետ բնակություն էր հաստատել Կանադայում՝ Տորոնտո քաղաքում։
Տարոնը Կանադա էր մեկնել կնոջ՝ Անի Խաչատրյանի և որդու՝ Սամուելի հետ։ Տարիներ շարունակ ընտանիքը մշտական և ջերմ կապի մեջ է եղել Հայաստանի հարազատների հետ։ Սակայն 2023 թվականի դեկտեմբերի 20-ը դարձավ այն վերջին օրը, երբ Տաթևը լսեց եղբոր ձայնը։
«Տեսախցիկները վերջին անգամ Տարոնին ֆիքսել են դեկտեմբերի 23-ին, որից հետո նա ուղղակի անհետացել է»,- պատմում է քույրը։
Անհետացումից հետո Տարոնի հեռախոսից քույրը ստացել է անհասկանալի բովանդակությամբ հաղորդագրություն, թե իբր Տարոնը վրաերթի հեղինակ է դարձել և ստիպված է լքել երկիրը։ Սակայն այս վարկածը շատ արագ հերքվել է. նրա մեքենան հայտնաբերվել է անվնաս՝ ավտոկայանատեղիում, իսկ ոստիկանությունը վրաերթի վերաբերյալ որևէ տվյալ չի ունեցել։
Առավել մտահոգիչ է այն փաստը, որ հենց Տաթևը դիմել է իրավապահներին, Տարոնի կինը՝ Անին, անմիջապես խզել է կապը հարազատների հետ։
Այս պահին քրեական գործեր են հարուցված թե՛ Հայաստանում, թե՛ Կանադայում։ Եթե սկզբնական շրջանում Տարոն Ստեփանյանը համարվում էր անհետ կորած, ապա այս տարի իրավապահները փոխել են հոդվածը՝ գործը քննվում է որպես սպանություն։ Տաթևը մեկնել է Տորոնտո՝ ոստիկանության և քննիչների հրավերով, սակայն մինչ օրս որևէ հստակ տեղեկություն չկա եղբոր ճակատագրի մասին։
Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես Կանադայում բնակվող հայեր, եթե որևէ տեղեկություն ունեք Տարոն Ստեփանյանի վերաբերյալ կամ տեսել եք նրան, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Հայաստանի կամ Կանադայի ոստիկանության հետ։
Յուրաքանչյուր փոքրիկ տեղեկություն կարող է վճռորոշ լինել այս պատմության հանգուցալուծման համար։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։