211652_close_icon
views-count838 դիտում article-date 11:20 02-04-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Մալաթիա-Սեբաստիայում մի քանի բակեր ողողվել էին կեղտաջրերով․ «Վեոլիա ջուրը» խնդիրը լուծեց ընդամենը մեկ ժամում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 շենքի հարևանությամբ դիտահորի խցանման հետևանքով կեղտաջրերը դուրս էին հոսում՝ բարակ գետի նման տարածվելով ամբողջ թաղամասով։ Ջրերը անցել էին մի քանի շենքերի բակերով՝ հասնելով մինչև Բաբաջանյան փողոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրին օպերատիվ արձագանքեցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները։ Նրանք արագ ժամանեցին դեպքի վայր և անմիջապես սկսեցին մաքրման աշխատանքները։

Շահումյան շահագործման տեղամասի կոյուղատար և հեղեղատար համակարգերի պատասխանատու, ինժեներ Արեգ Դիպլոշյանի գլխավորությամբ մասնագետները դիտահորից դուրս բերեցին խցանման պատճառ դարձած աղբը՝ թաց անձեռոցիկներ, կտորներ, պոլիէթիլենային տոպրակներ։ Արդյունքում կեղտաջրերի հոսքը դադարեցվեց, և իրավիճակը կարգավորվեց։

Տարածքի բնակիչները նշում էին, որ այս անգամ «Վեոլիա ջուր» ընկերությունը գործել է բավական արագ և արդյունավետ։ Իր հերթին Արեգ Դիպլոշյանը հորդորեց քաղաքացիներին պահպանել կոյուղատար համակարգի մաքրությունը՝ այնտեղ չնետելով անթույլատրելի իրեր, որպեսզի նմանատիպ խնդիրներ այլևս չառաջանան։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր