211652_close_icon
views-count1384 դիտում article-date 12:20 01-04-2026

Երևանում «Mercedes»-ը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ դուրս գալով հանդիպակաց գոտի, ստեղծելով վթարային իրավիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք պարեկները հազարից ավելի ավտոմեքենաներ են տեղափոխել, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, մեծ մասի վարորդներն ու սեփականատերերն էլ հանրությանը հայտնի օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ են, օլիգարխներ և այլն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև մեծ թվով ավտոմեքենաներ, որոնց վարորդների կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները ունեցել են տեսանյութեր։

Այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանում «Mercedes» մակնիշի «80 VN 777» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խորենացի փողոցում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնից դեպի «Մետաքս» թաղամաս ընթանալիս, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել խախտումը և վստահ է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի օպերատիվ աշխատանքի արդյունքում օրինախախտը կհայտնաբերվի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր