Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Արտանիշում 50-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է «ՎԱԶ 2121»-ին, ապա հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, կովը սատկել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Արտանիշ գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «Ford» մակնիշի բեռնատարով բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ապա հարվածել ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված խոշոր եղջերավոր անասունին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վարորդները չեն տուժել, իսկ հարվածի հետևանքով կովը սատկել է, իսկ «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Մանուկյանը և Վարդան Հովհաննիսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։