Էջմիածնում Մայր Տաճարի հարևանությամբ գործող կենտրոնական զբոսայգին «Գազել»-ի վարորդներն ու որոշ քաղաքացիներ օգտագործում են որպես իրենց բնական կարիքները հոգալու վայր. մի քանի մետր այն կողմ էլ մեծն քաղաքապետի նստավայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Սովետական տարիներին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում գործում էր Ստեփան Շահումյանի անվան զբոսայգին, որը ոչ միայն տեղացիների, այլ նաև հազարավոր զբոսաշրջիկների համար իսկական հանգստի վայր էր. խնամվում էին ծառերը, սիրամարգերը, հատուկ տեղադրված են եղել աղբամաններ։
ԽՍՀՄ փլուզումից հետո հիմա արդեն տեղացիներն այն անվանում են կենտրոնական զբոսայգի, որտեղ տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զբոսայգու հարևանությամբ ժողովրդի լեզվով ասած՝ իրենց «կանեց»-ն են անում Երևան-Էջմիածին երթուղին սպասարկող թիվ 203 միկրոավտոբուսները, և ըստ բնակիչների՝ կամարաձև քարե պարսպի մի հսկայական հատված թե՛ վարորդները, թե՛ որոշ «վայ» քաղաքացիներ օգտագործում են որպես պետքարան։ Նրանք իրենց բնական կարիքները հոգում են այդ հատվածում՝ չմտածելով, որ իրենց կատարած քայլն անհարգալից վերաբերմունք է թե՛ բնության, թե՛ մայր եկեղեցու նկատմամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ ավագ սերնդի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սովետի ժամանակվանից էս այգին եղել է։ Խնամվում էր ամեն ծառ ու թուփ, տեղադրված էին հատուկ աղբամաններ։ Ժամանակին հատուկ մարդիկ ռայկոմի հրահանգով մշակում էին ծառերը ու միշտ, անգամ ձմռանը, կային հատուկ մասնագետներ, ովքեր շարունակում էին աշխատել։ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքի խնամքը բավականին լավ էր կատարվում մեր նախկին քաղաքապետներից Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ։ Գեներալ Մանվելին անուն էին կպցնում։ Մանվելի օրոք մեկը կհամարձակվե՞ր այգում նման հակասանիտարական գործողություններ կատարել, իսկ հիմա հոտն անգամ զգացվում է մի 100 մետրից։
Դիմում ենք Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին, ում աշխատավայրը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում, որպեսզի միջոցներ ձեռնարկեն էս փնթիության վերջը տալու ուղղությամբ, գծատիրոջն էլ պարտավորեցնեն, որպեսզի վարորդների համար սանհանգույցներ կառուցի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։