Կոտայքում պարեկները վարչական պատասխանատվության ենթարկեցին Երևան-Սևան մայրուղում շինարարական գիպսով ճանապարհը «աղտոտած» վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը հերթական անգամ ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզերի մարզային գումարտակների հրամանատարներին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականը, որ պարեկները պետք է էլ ավելի ուժեղացնեն հսկողությունը և հայտնաբերեն այն վարորդներին, ովքեր ճանապարհները կաղտոտեն, իսկ բեռնատարների վարորդները բեռը կտեղափոխեն՝ փողոցներն ու մայրուղիները աղտոտելով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում շինանյութով բարձված «MAN» մակնիշի բեռնատարից ընթացքում գիպսե պարկերը թափվել են ու լցվել ճանապարհով մեկ։
Տեղում գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով պարեկները մեկնել են նշված վայր, որտեղ էլ ճշտվել է, որ տեղեկությունը հավաստի է։
Վարորդը պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհը սպասարկող ճանշինին, որտեղից խոստացել են, որ կմոտենան և կկատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։