211652_close_icon
views-count3245 դիտում article-date 17:15 01-04-2026

Հայրավանքում ուժեղ քամու հետևանքով տանիքը կորցրած ամուսիններին օգնության ձեռք մեկնեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը. գյուղացիներն ասում են՝ մեր քաղաքապետը մարդկային քայլով ապացուցեց՝ հասարակ քաղաքացին իր համար արժեք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մարտի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Հայրավանք բնակավայրում բնակվող ամուսիններ 54-ամյա Արմեն Ա.-ի և 46-ամյա Վարդուհի Վ.-ի տան տանիքի՝ ուժեղ քամու հետևանքով վնասվելու մասին։

Հրապարակմամբ գյուղացիները խնդրանքով դիմել էին Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ խնդրելով, որպեսզի քաղաքապետը հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերի ամուսիններին, քանի որ մայրն առողջական լուրջ խնդիրներ ունի, հայրը 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, տղան գտնվում է ծառայության մեջ Հայոց բանակում և ընտանիքը հայտնվել էր անելանելի վիճակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 1-ին, վաղ առավոտյան ամուսինները հեռախոսազանգ են ստանում, որով հայտնում են այն մասին, որ Գավառի քաղաքապետ Գ. Մարտիրոսյանի և նրա աշխատակազմի կողմից որոշում է կայացվել ընտանիքին օգնել երկաթե թիթեղներով և արդեն քաղաքապետարանի աշխատակիցները ժամերի ընթացքում թիթեղները կբերեն գյուղ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին.

«Ուզում ենք մեր շնորհակալանքի ու երախտիքի խոսքն ուղղել Գավառի քաղաքապետ պարոն Մարտիրոսյանին, մեր համագյուղացիների, ովքեր առաջին իսկ օրվանից մեր կողքին էին և մեր գյուղացիներն էին, որ հորդորեցին դիմենք քաղաքապետին ու ասում էին՝ քաղաքապետը բազում անգամներ է սոցիալապես անապահով ընտանիքների սատար կանգնել, օգնության ձեռք մեկնել, մենք էլ դիմեցինք։

Այսօր առավոտյան, երբ մեզ էլ զանգեցին, ճիշտն ասած մտածեցինք ապրիլի 1-ն է, ինչ-որ մեկն ուզում է մեզ հետ չար կատակ խաղալ, չհավատացինք։ Բայց զանգից ժամեր անց, երբ մեր տան բակ մտավ երկաթե թիթեղները բարձված բեռնատարը, բավականին հուզվեցինք ու հիմա կրկին անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր Գավառի քաղաքապետին. Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ ձեզ համար ձեր բնակիչն արժեք ունի։ Հիմա վստահ ենք ձեր և մեր համագյուղացիների շնորհիվ տանիքը կարճ ժամանակում կվերանորոգենք ու առոք-փառոք կսպասենք մեր զինվոր բալայի վերադարձին, որից կարճ ժամանակ անց մեր մյուս տղան է գնալու որպես զինվոր հայրենիքը պաշտպանելու»։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Կեսօրին Գավառ խոշորացված համայնքի Հայրավանք բնակավայրում բնակվող ամուսիններ 54-ամյա Արմեն Ս.-ի և 46-ամյա Վարդուհի Վ.-ի սեփական տան տանիքը ուժեղ քամու հետևանքով վնասվել էր։

Ուժեղ քամին մի քանի մետր տանիքի մի հատված պոկել ու շպրտել էր։

Բարեբախտաբար տուժածներ չկային, սակայն ընտանիքը բարի ու կարեկից մարդկանց օգնության կարիքն ուներ։

Ամուսինը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, կինը՝ տիկին Վարդուհին, նույնպես ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նրանց երեխաներից մեկն այս պահին ծառայում է Հայոց բանակում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին․

«Ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին և Հայրավանքի վարչական ղեկավարին, որպեսզի ընտանիքին հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն։ Էն որ ասում են՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, հիմա մենք գյուղացիներով փորձում ենք ինչով հնարավոր է օգտակար լինենք այս ընտանիքին, ովքեր արդեն պարտքով ձեռք են բերել տախտակներ, հիմա խնդրում ենք (ինչին ի դեպ միանում է նաև SHAMSHYAN.com-ը), որպեսզի մարզպետն ու քաղաքապետը երկաթե թիթեղով օգնեն։ Մնացածն արդեն մենք գյուղացիներով կանենք, տանիքը նորից կկառուցենք, ինչից հետո ամուսիններն իրենց երեխաների հետ կկարողանան հանգիստ գիշերել, քանի որ մինչև տանիքը չվերանորոգվի, իրենք չեն կարող այնտեղ մնալ»։

Ֆոտոլրագրողը հայտնել  է, որ ամուսիններն ու գյուղացիները շնորհակալություն էին հայտնում Գավառի քաղաքապետին, Հայրավանքի վարչական ղեկավարին, ովքեր առաջին իսկ օրվանից եղել էին իրենց կողքին կանգնած ու Գավառի քաղաքապետի հանձնարարականով արդեն ուսումնասիրում էին խնդիրը և քաղաքապետը պատրաստակամություն էր հայտնել օգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր