211652_close_icon
views-count1207 դիտում article-date 13:27 31-03-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «DONGFENG» մակնիշի բեռնատարի վրա բարձված երկաթե թիթեղները թափվել ու մասամբ փակել են Նոր Հաճն տանող ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր` մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Նոր Հաճնի կամրջի հատված ընթանալիս, «DONGFENG» մակնիշի բեռնատարի վրա բարձված երկաթե թիթեղները թափվել ու հայտնվել են ճանապա8հի երթևեկելի հատվածում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս պահին երկաթե թիթեղների սեփականատերը մանիպուլատրով փորձում է տեղափոխել մեկ այլ ավտոմեքենա։

Ժամանակին Ճանապարհային ոստիկանությունը, հիմա էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի բեռներ տեղափոխելիս պահպանեն անվտանգության կանոնները։ Մինչդեռ այս դեպքում այն չի պահպանվել և երջանիկ պատահականություն է, որ թիթեղների թափվելու ժամանակ ավտոմեքենաներ անցնելիս չեն եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր