66778 դիտում
22:56 19-08-2020
Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած կրակոցներից. պարզվել է վիրավորի և նրա վրա կրակած անձի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 19-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Նարեկ Այդինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 18-ին, Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած գազային ատրճանակով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Մուշեղ Խաչատրյանի պարանոցի և ստորին ծնոտի հատվածում վնասվածքներ պատճառելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նարեկ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածւի 4-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/18/1162551/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ
Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել էին, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա, Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին արնանման հետքեր:
Ոստիկանությունը պարզում էր վիրավորի ինքնությունը: Ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում:
Ոստիկանները մոտավոր գիտեին նաև վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Վնասվածքները պատճառվել էին գազային ատրճանակից արձակված կրակոցներից: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ, Հերացի փողոցում հայտնաբերել էին Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերել էին արնանման հետքեր և կային կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ, քանի որ փորձաքրեագետները հայտնաբերել էին նաև կրակոցի արգասիքների նմանվող հետքեր:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16756 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ