12547 դիտում
17:07 15-09-2014
Ավտովթար Ազգային ժողովի շենքի մոտ. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 36-ամյա Վահագն Գրիգորյանի վարած Mercedes Bens մակնիշի 70 DD 101 համարանիշի և 31-ամյա Հարություն Մանգասարյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՍD 178 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու բախվել ծառին: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է թիվ 2-րդ հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով Mercedes Bens մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.500.000, իսկ Mitsubishi Pajero IO-ինը` 900.000 - 1.100.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, Mercedes Bens մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 100.000, իսկ Mitsubishi Pajero IO-ինը`67.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+