Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Դավթյանն ու կրտսեր պարեկ Մարտին Ենոքյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։