132581 դիտում
22:55 10-11-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորում բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero io-ն. BMW-ն բախվել է ծառին, Mitsubishi-ն կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118.8 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 29-ամյա Վարդան Մարությանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 077 СМ 01 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Վահե Վարդանյանի վարած BMW մակնիշի 35 ՕX 598 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց BMW-ի վարորդը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր BMW-ի միջից դուրս են բերել վարորդին՝ օտգագործելով հատուկ տեխնիկա:
Բախման հետևանքով BMW-ն հարվածել է ծառին, իսկ Mitsubishi Pajero-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+