211652_close_icon
views-count51446 դիտում article-date 23:57 01-04-2026

Արտակարգ դեպք Երևանում․ Չարենցի փողոցում փլուզում է տեղի ունեցել սեփական տներից մեկում, այն գազամատակարարման հետ կապ չունի, պատճառը կառուցվող էլիտար շենքի համար փորված փոսն է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում  Չարենցի փողոցում՝  սեփական տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այն գազամատակարարման հետ կապ չունի, պատճառը կառուցվող էլիտար շենքի համար փորված փոսն է․ փլուզման հետևանքո էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր