6641 դիտում
01:14 26-03-2014
Երևանում բախվել են Opel-ն ու Mitsubishi Pajero-ն. Pajero-ն հայտնվել է «Գրանդի Քենդի» խանութի մուտքի մոտ. կա վիրավոր (լրացված)
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Սայաթ Նովա Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Արտյոմ Մեջինյանի վարած Opel մակնիշի 33 VL 284 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Մալոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 23 UL 798 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Mitsubishi Pajero -ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, գրեթե «Գրանդի Քենդի» խանութի մուտքի մոտ:
վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mitsubishi Pajero-ի վարորդ Գ. Մալոյանը աշխատում է «Կովկաս Պանդոկ» ռեստորանային համալիրում որպես բարմեն, իսկ Opel-ի վարորդ Ա. Մեջինյանը աշխատում է «Ջունարով» ՍՊԸ-ի տնօրեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+