211652_close_icon

Երկար տարիներ Ճամբարակից Տավուշի մարզ տանող 45 կմ-անոց, մարդաբոյ փոսերով ճանապարհը Կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել ու դարձել է անվտանգ. տեղադրվել են պաշտպանիչ պատնեշներ ու կարգավորող նշաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12472 դիտում article-date 18:51 24-10-2025
Վերջին տարիներին Հանրապետությունում Կառավարության ֆինանսավորմամբ բազմաթիվ ճանապարհներ են հիմնանորոգվել, ստեղծվել նորերը, որոշ ճանապարհահատվածներում էլ իրականացվել են կապիտալ նորոգման աշխատանքներ:
 
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից դեպի Տավուշի մարզ տանող մոտ 50 կմ-անոց ճանապարհահատվածը, որի մեծ մասը ոլորանապտույտ է, երկար ու ձիգ տարիներ չէր հիմնանորոգվում, ինչի պատճառով էլ երթևեկությունը նշված հատվածում վարորդների համար դարձել էր պատուհաս: 

Գրեթե ամեն օր այդ ճանապարհով անցնելիս վարորդների մեծ մասը իրենց ավտոմեքենաները հետո տեղափոխում էին ավտովերանորոգման կետեր, քանի որ մեքենաները շարքից դուրս էին գալիս:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհի մոտ 45 կմ-անոց հատվածը ամբողջությամբ հիմնանորոգվել է:
 
Ճանապահը դարձել է անվտանգ, տեղադրվել են պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ, և որ ամենակարևորներից մեկն է համարվում երթևեկության անվտանգության համար՝ բոլոր հատվածները կահավորվել են երթևեկությունը կարգավորող ցուցանակներով:
 
Եթե նախկինում այդ 45 կմ-անոց ճանապարհահատվածը մարդիկ անցնում էին 3-4 ժամ տանջվելով, փոսերի մեջ հայտնվելով, ամռանը փոշի կուլ տալով, աշնանն էլ ցեխաջրերի միջով, ապա հիմա պատկերը բոլորովին այլ է:
 
Մարդիկ, պահպանելով սահմանված արագությունը,1 ժամում կարող են անվտանգ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հատվածից հասնել Տավուշի մարզի Նավուրի հատված:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր