211652_close_icon
views-count3553 դիտում article-date 19:06 25-10-2026

Ձերբակալություններ Արթիկում՝ տարեց հարևանուհուն դեղ հասցնելու համար․ մանրամասնում է «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածուն․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Արթիկում ընտրապայքարի դուրս եկած  «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու էր երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման ենթարկել իր հինգ թիմակիցներին։ «Բերման ենթարկվածները հինգ հոգի էին, վկայի կարգավիճակ ունեցող էլ կար։ Բերման էին ենթարկել անհիմն ձայնագրությունների հիման վրա։ Տարեց կինը՝ Ալվարդը, որը 20-25 կամ երևի 30 տարվա հարևանուհի է մեր ցուցակի 6-րդ համարի՝ Զեփյուռի հետ, դեղ  է խնդրել, տարել է, Ալվարդ տատի տղան այստեղ չէ, անհիմն բերման ենթարկեցին, մեզ կազմակերպչական աշխատանքներից հեռու պահեցին։ Չորս հոգու հակակոռուպցիոնից ազատ արձակեցին, Զեփյուռին էլ՝ դատարանից, փաստեր չկային որպես այդպիսին», -ասաց Լևոն Վահրադյանը։

Ըստ նրա, երեկվա դեպքը ճնշում էր իրենց նկատմամբ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր