Տիգրան Մեծի 10-րդ նրբանցքում ջուրը լցվում է մարդկանց բնակարանները, իսկ պատկան մարմինների ժամանումը դարձել է հիվանդին դեղ հասցնելու թեմա
Այսօր՝ փետրվարի 4-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի Տիգրան Մեծի 10-րդ նրբանցքի 31 շենքի բնակիչ 53 –ամյա Կարինե Միքայելյանը:
Արդեն 5-րդ օրն է իրենց տան տակով անցնող խողովակը պայթել է և ջուրը լցվում է շինության նկուղը:
Կինը բազմիցս դիմել է «Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչներին բայց արդեն 5-րդ օրն է տեսնելով ոչ մի արձագանք չկա իրենք իրենց ուժերով փորձում են քանդել ասֆալտը և վերացնել վթարը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի