41687 դիտում
13:41 24-05-2020
Ձերբակալություններ Քաջարանում. լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
[url=https://168.am/2020/05/24/1307760.html?fbclid=IwAR38lC5hwPCmIMhay58D-R17mbSH7Aow_PGduRHah_iIs2DPTeJiCRZ7lQ0]168.am[/url]-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իշխանությունները մտադիր են սկսել Սյունիքի համայնքապետերին կալանավորելու գործընթաց։
Եվ ահա պլանը, կարծես թե, իրագործվում է։ Մեր տեղեկություններով, լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ այդ չորս անձի ձերբակալման հիմնական նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։ Այս ամենի՝ Սյունիքի մարզում տեղի ունենալը, ըստ ամենայնի, պայմանավորված է երկու ասպեկտով, նախ՝ իշխանությունը չի մարսում այն փաստը, որ ստրատեգիական նշանակության մարզի և ոչ մի համայնքապետ իր հետ չի քայլել, և երկրորդ՝ մարզը ղեկավարում է Հունան Պողոսյանը, ով, ամենայն հավանականությամբ, կարոտում է նախկին աշխատանքը և փոխոստիկանապետի պաշտոնի իր լիազորությունները։ Վարչարարություն իրականացնելու փոխարեն մարզպետը լծված է ոստիկանական ուժերի կառավարման գործին և բեմադրում է չստացված սցենարներով տարատեսակ մասկի շոուներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2777 դիտում
23:26 29-11-2021
Քաջարանի ավագանու ուղերձը դատարանին՝ ի պաշտպանություն կալանավորված համայնքապետի. aravot.am
Այս բաժնից
457 դիտում
10:18 03-05-2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
1972 դիտում
09:56 03-05-2024
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին