211652_close_icon
views-count1300 դիտում article-date 18:08 18-11-2026

Գյոզալ Բրազիլիան թողած, հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են խաղաղություն հաստատում․ Նիկոլ Փաշինյան

Գյոզալ Բրազիլիան թողած, հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են խաղաղություն հաստատում։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին։

«Ընդդիմությունը մեր ներքաղաքական դիսկուրսում ամենամեծ նյարդն առաջացնելու համար  անընդհատ խոսում են Ադրբեջանի և Թուրքայի մասին, տալիս են նրանց նախագահների անունը։ Սա բնական է պետք համարել, քանի որ այն արտացոլում է Հայաստանի նախկին, նույնիսկ մենք ենք դրա մեջ եղել, ում հետ ենք մենք խոսել խաղաղության մասին, ինչ-որ հեռավոր երկրների հետ, բայց այն սուբյեկտի հետ, որի հետ պետք է խաղաղություն հաստատենք, նա այդ պրոցեսներից դուրս է եղել, նրահետ շփումը եղել է պրոբլեմ։ Հիմա մենք ու՞մ հետ ենք խաղաղություն հաստատում։

Մենք օտարերկյա այցերից վերադառնում ենք, ասում ենք, ժողովուրդ ջան, մենք ձեզ համար ունենք շատ լավ նորություն, մենք հաստատել են տևական խաղաղություն, բայց Ավտրալիայի, Բրազիլիայի հետ։ Մենք բաց ենք թողել մի կարևոր նյունաս, որ մեր խնդիրն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելն է։ Ասում ենք, արա, գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած, հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են խաղաղություն հաստատում»,- նշեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր