211652_close_icon
views-count16783 դիտում article-date 12:09 29-11-2018

Վարդենիսցիներն ասում էին. «Մենք մեր քայլն անելու ենք. մեր թեկնածուն Թագուհի Թովմասյանն է, ով տարիներ շարունակ դեղ ու դարման է եղել մեր խնդիրներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Իմ քայլը» դաշինքի կողմից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանի հանդիպումը ընտրողների հետ։ ՛ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվի, որպեսզի Գեղարքունիքի մարզի, այդ թվում՝ Վարդենիսի բնակիչներն իրենց մաշկի վրա զգան, որ, իրոք, իրավիճակ է փոխվել։ Թեկնածուն համառոտ և հստակ ներկայացրեց, թե ինչ խնդիրներ պետք է լուծվի վարդենիսցիների համար և այդ ամենը իրականացնելու է «Իմ քայլը» դաշինքի լիդերների հետ, ժողովրդի արդար քվեն ստանալուց հետո։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարդենիսցիներն ասում էին. «Մենք վերջնականապես կողնորոշվել ենք. մենք մեր քայլն անելու ենք և մեր քայլով սատար ենք կագնելու Թագուհուն, քանի որ նրա կատարած բազմաթիվ հասարակական ու լրագրողական աշխատանքների մասին բազմիցս ենք լսել ու ականատես եղել։ Ցանկացած խնդիր, երբ ունեցել ենք, առանց վարանելու դիմել ենք Թ. Թովմասյանին, ու նա իր ստեղծած «Ժողովուրդ» օրաթերթով ու «Արմլուր» լրատվականով բարձրաձայնել է այդ մասին ու, հավատացեք՝ շատ խնդիրներ լուծվել են։ Իսկ այդ խնդիրների մեջ մեծ թիվ են կազմել սոցիալական ու իրավական հարցերը։ Նա մեր հող ու ջրի մարդն է,ու լավ գիտի բոլորիս խնդիրներն ու պրոբլեմները ու նաև լավ տիրապետում է, թե ում պատճառով է այդ խնդիրներն առաջացել, ու գիտի նաև, թե ինչպես լուծել այդ խնդիրները։ Մենք ազգային ժողովում մեր կողմից դեսպան ենք գործուղելու Թագուհուն, քանի որ ամենաօրհասական պահերին նա և իր լրատվական թիմը մեր կողքին են եղել, ու վստահ ենք՝ ընտրելու դեպքում այդ 5 տարիների ընթացքում նորից աշխատելու է նույն եռանդով,նորից մեզ թև ու թիկունք է լինելու»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր