211652_close_icon
views-count1063 դիտում article-date 18:13 18-11-2026

Գետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք. դրանք ընդհանուր գետեր են, պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք կառավարելու. Փաշինյան

Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք: Դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու, Tert.am-ի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը:

«Դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, և առանց դրա դժվար է պատկերացնել»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքային խմբեր են ձևավորվում, սակայն հանդիպում դեռ տեղի չի ունեցել։ Փաշինյանն ընդգծեց, որ նման համագործակցություն ունենք նաև Իրանի և Թուրքիայի հետ։

Նմանատիպ նյութեր