Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Նորք Մարաշում. կեղտաջուրը տևական ժամանակ է փողոցներում հոսում է, թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը «տունտունիկ» են խաղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Սուրեն Սաֆարյան փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին, ասելով, որ թե թաղապետը, թե Վեոլիա ջուրը ոչինչ չեն անում, որպեսզի փողոցի ինչու չէ նաև համայնքը փրկեն գարշահոտից։
Այսօր՝ ապրիլի 20-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. քանի օր է դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հոսում փողոցներով մեկ, քանի օր է զանգահարում ենք թաղապետարան, այնտեղից պատասխանում են, թե դա իրենց տիրություն չէ, դրանով պետք է զբաղվի «Վեոլիա ջուրը»։ «Վեոլիա ջուր» էլ զանգահարում ենք, պատասխանում են, թե դա իրենց գործը չէ, դրանով պետք է զբաղվի թաղապետարանը։ Լրիվ, ինչպես գրել էր Աթաբեկ Խնկոյանն իր «Մկների ժողով»-ում, հիմա սրանք զանգ կախո՞ղ են, թե՞ ճառ ասող։
Էլ չգիտենք, ոչ թաղապետն է մտածում համայնքի մասին, ոչ էլ «Վեոլիա ջուր»-ը՝ մեր՝ սպառողներիս առողջության մասին։ Երևի գործին միջամտի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու այդ ժամանակ թաղապետն ու «Վեոլիա ջուրը» «կոալիցիա» կկազմեն ու կգան էս հարցը լուծելու, հակառակ դեպքում գարշահոտը ցանկանում ենք հասնի մինչև թաղապետարան»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։