211652_close_icon
views-count33244 դիտում article-date 23:33 20-12-2024

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ Երևանում․ դիտահորից դուրս եկող կեղտաջուրը քանի օր է` հոսում է, իսկ Երևանի քաղաքապետարանը, Էրեբունու թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ասես «Մկների ժողով»-ի հերոսները լինեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթվ հեռախոսազանգեր է ստանում Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում Երևանի քաղաքապետարանին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին և «Վեոլիա ջրին»։

Քաղաքացիները նշում են, որ 10 օրից ավելի է՝ Այվազովսկու փողոցում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, իսկ գիշերներն էլ այն վերածվում է կեղտասահադաշտի, մինչդեռ Երևանի քաղաքապետարանում, Էրեբունու թաղապետարանում ու «Վեոլիա ջրում» ցուցաբերում են քար անտարբերություն և ոչ մի միջոց չեն ձեռնարկում գարշահոտությունը վերացնելու ուղղությամբ։

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին․ «Ասելու բա էլ չկա, մարդ լավ է մեկ անգամ աչքով տեսնի, քանի 100 անգամ ասենք։ Ավինյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարարշավի ժամանակ դառել էր գուսան։ Ամեն երկրորդ բառը «ասեք, կանենք»–ն էր։ Տաս օրա ասում ենք, բայց ասես հայտնի «Մկների ժողովը» լինի։ Երևանի քաղաքապետարանը, Էրեբունու թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը էդ մկների ժողովի միջի հերոսներից ոնց որ լինեն։ Էն, որ ասում ա՝ «Չալոն կաղ է, Մստոն կաղ է, էն մյուսը չգիտեմ ինչ է»։ Ստացվում է, որ 3 կառույցները հա՛մ կաղ են, հա՛մ կույր են, հակառակ դեպքում էս անտանելի վիճակը, որի հարևանությամբ բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում սննդի առևտրի կրպակներ, բազմաբնակարանային շենքեր ու սեփական տներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, անգամ հիվանդանոց կա, չեն բարեհաճում խնդիրը լուծել։ Երևի իրենց համար կարևորը ժամանակին պարգևավճարներ ստանան ու մեկ էլ հաջորդ ավագանու ընտրությունների ժամանակ երևի Ավինյանը իր կարգախոսը կփոխի, կասի «ասեք, չանենք»»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր