211652_close_icon
views-count4320 դիտում article-date 17:46 18-11-2026

Իմ այս որոշման հիմքում մեկ հստակ նպատակ է՝ տեսնել մեր հայրենի Ռանչպարը շենացած, բարեկարգ և զարգացող․ Մհեր Բարսեղյան

Մհեր Բարսեղյանը գրում է․

«Սիրելի՛ Ռանչպարի բնակիչներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Կառուցող» դաշինքի կազմում առաջադրվել եմ որպես ավագանու անդամի թեկնածու։

Իմ այս որոշման հիմքում մեկ հստակ նպատակ է՝ տեսնել մեր հայրենի Ռանչպարը շենացած, բարեկարգ և զարգացող։

Ես Ռանչպարցի եմ, ձեզանից մեկը, և ինձ համար Ռանչպարը պարզապես բնակավայր չէ։ Այն իմ հայրենիքն է, որի ապագայի նկատմամբ ես զգում եմ անձնական պատասխանատվություն։

Ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր բնակչի ձայնը լսելի լինի, յուրաքանչյուրի մտահոգությունը՝ ուշադրության արժանի, իսկ համայնքի շահը միշտ վեր դասվի անձնական և քաղաքական տարաձայնություններից։
Անկախ քաղաքական հայացքներից ու նախասիրություններից՝ ես պատրաստ եմ ծառայելու ձեզանից յուրաքանչյուրին՝ առաջնորդվելով արդարության, փոխադարձ հարգանքի և պատասխանատվության սկզբունքներով։

Ես ձեզանից մեկն եմ եղել և միշտ մնալու եմ ձեզանից մեկը։

Մեր Ռանչպարի բարեկեցությունն ու զարգացումը բոլորիս ընդհանուր նպատակն է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր