Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. Աջափնյակի թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը տունտունիկ են խաղում, իսկ կեղտաջրերը հասնում են քաղաքապետի կողմից վերաբացված դպրոց ու քաղաքապետարանի կողմից կառուցված կանգառ. ՖՈՏՈՌԵՊՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան և Գ. Զոհրապի փողոցների խաչմերուկում 1 ամսից ավելի է՝ տիրում է գարշահություն ու հակասանիտարական վիճակ:
Այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Այս խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Մոտ 1 ամիս է՝ փողոցը վերածվել է իսկական գարշահոտ տարածքի ու բազմիցս դիմել են «Վելոիա ջրին» ու Աջափնյակի թաղապետարան, սակայն 2 տեղից էլ նույն պատասխանն ենք ստացել:
Մեկը մյուսի վրա է գցում, իսկ ով պետք է էս խնդիրը վերջապես լուծի, մի քանի փողոցների բնակիչների հարևանությամբ գործող դպրոցի ուսուցչկան կոլեկտիվին ու երեխաներին փրկի այս անտանելի վիճակից, դրա պատասխանը մենք չունենք:
Վճարումները կանոնավոր կատարում ենք, չկա 1 ընտանիք, որ պարտք ունենա: Եթե որպես սպառող պարտաճանաչ վճարումները կատարում ենք, թող «Վեոլիա ջուր»-ը բարի լինի, որակյալ սպասարկում իրականացնի, թե չէ ասում են՝ «մեր գործը չի», բա եթե ձեր գործը չի, ինչի ենք վճարումներ կատարում, եթե իրոք այն ձեր գործը չի ու մենք դրա համար ձեզ ենք վճաորւմ, կարող ենք ասել, որ ձեր ընկերությունում որոշ աշխատակիցներ «ձրիակերներ» են:
Իսկ աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանն էլ պարտավոր է իր բնակչին սատարել, մինչդեռ «Վեոլիա ջրի» հետ «տունտունիկ» են խաղում:
Պարո՛ն թաղապետ, շարժվեք ու իսկականից գործ արեք, այլ ոչ թե «Վեոլիա ջրի» հետ «իրար կերեք»:
Առիթից օգտվելով՝ ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քանի որ Աջափնյակը Երևանի վարչական շրջաններից է ու քաղաքապետը կարող է ազդել Աջափնյակի թաղապետի ու «Վեոլիա ջուր» ընկերության վրա, որպեսզի վերջապես էս հարցին լուծում տան»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջրերը հասնում ու անցնում են անգամ Երևանի քաղաքապետրանաի կողմից փողոցում կառուցված, հանրային տրանսպորտի բավականին հարմարավետ կանգառի մոտով, սակայն ուղևորները չեն կարողանում օգտվել այդ կանգառից՝ կեղտաջրի ու գարշահոտի պատճառով, իսկ հարևանությամբ էլ գործում է այն հիմնովին վերակառուցված դպրոցը , որը սեպտեմբերի 1-ին բացվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից. հիմա գարշահոտն ու կեղտաջրերը հասնում են մինչև այդ դպրոց:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։