211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում. դիտահորից դուրս եկող կեղտաջուրը հասնում է մինչև ՔՊ-ի գրասենյակ, իսկ Վեոլիա Ջուրն ու Երևանի քաղաքապետարանը տունտունիկ են խաղում. կա վարակի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count24132 դիտում article-date 12:59 28-07-2025
Արդեն տևական ժամանակ է՝ ըստ բնակիչների՝ մոտ 1 տարուց ավելի, Սարալանջի ճանապարհից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածում դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս և հոսում՝ հասնելով նախկին Այգեստան 11, այժմ արդեն ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անվան փողոցով, հասնում մինչև Չարենցի փողոց: 
 
Այսօր՝ հուլիսի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 
 
«1 տարուց ավելի է՝ այս խնդիրը կա, այդ ընթացքում գրեթե ամեն օր ահազանգել ենք Վեոլիա Ջուր, Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, մեկը մյուսի վրա է գցում, Վեոլիա Ջուրն ասում է՝ դա մեր գործը չի, քաղաքապետարանն էլ ասում է՝ դա մերը չէ, մենք այն վարձակալական հիմունքներով հանձնել ենք Վեոլիա Ջրին, ու 2 կառույցների սխալ և ոչ հետևողական աշխատանքի արդյունքում նման հակասանիտարական գարշահոտ վիճակ է տիրում, կեղտաջուրն անգամ լցվում է մարդկանց տան նկուղներ ու հասնում չարենցի փողոց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, հետաքրքիր է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որ գալիս ա էդ գրասենյակ, էդ հոտը չի՞ զգում, եթե չի զգում, դա իր խնդիրն է, բայց որպես մայրաքաղաքի թիվ 1 պաշտոնյա՝ նա պետք է սատար կանգնի երևանցուն ու պարտավորեցնի Վեոլիա ջրին, որ կարճ ժամանակում խնդիրը լուծեն, իսկ խնդիրը հնարավոր է կարգավորել, մեր ասած կարճ ժամանակում, եթե փոխեն սովետական տարիներից տեղադրված փոքր չափի կոյուղատարերը: 
 
Հիմա քանի որ ահագին շենքեր ու շինություններ են ավելացել, ոնց ասում են, սովետի դրած կոյուղատարը չի ձգում, ինչի համար էլ բազմաթիվ տներ հայտնվել են հակասանիտարական վիճակում, ամոթն էլ լավ բան է, Վեոլիա ջուր, հետո արդարանում ես, թե մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի քաղաքացիները անհարմարություններ չունենան: 
 
Սրանից բեթար էլ ավելի անհարմարությո՞ւն: Հիմա տեսեք՝ ոնց ա կեղտաջուրը հոսում ու դրա մեղավորը, որպես բնակիչներ, մենք կարծում ենք, որ հենց Վեոլիա ջուրն է, էնպես որ իզուր տեղը քաղաքապետարանի վրա մի՛ գցեք, ճիշտ ա՝ քաղաքապետարանն էլ իր մեղքի բաժնն ունի այնքանով, որ մեռանք ահազանգելով, միշտ նույն պատասխանն են տալիս, դա մեր գործը չէ»: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Վեոլիա ջուրը  ի վերջո խնդիրը լուծի, ապա այդ մի քանի կմ-անոց ճանապարհահատվածը պարտադիր պետք է ախտահանվի, քանի որ կա վարակի վտանգ: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր