Երևանում պարեկները իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել «Չխափնվես համարներիդ» անունը․ հանդիպակաց երթևեկությամբ վթարային իրավիճակ ստեղծած «Mercedes»-ը կարճ ժամանակում հայտնաբերվեց և տեղափոխվեց «պլաշադկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած տրանսպորտային միջոցից, կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները կտեղափոխվեն ՊԾ հատուկ պահպանվող տարածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ, ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, Երևանի գնդի հետախուզական խմբի ավագ պարեկներ Գուգեն Մաթևոսյանն ու Գուրգեն Սողոմոնյանը Հանրապետության հրապարակից, ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տալու համար, ՊԾ Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Mercedes» մակնիշի 777 JJ 77 համարանիշի ավտոմեքենան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարեկային ծառայությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ նշված ավտոմեքենան Շիրակի փողոցում, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոները, հատում է հոծ գծերը և երթևեկում հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, օրինախախտ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արմ. Ք․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարեկային ծառայությունը նաև ձեռք է բերել վարորդի կողմից խախտում կատարելու տեսագրությունը, որը ներկայացնում ենք ստորև։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։