211652_close_icon
views-count52328 դիտում article-date 16:11 08-11-2023

Երևանում պարեկները իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Ձեզ չի փրկի անգամ Թութանհամոնի դամբարանը» անունը. բերման են ենթարկվել Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Ձեզ չի փրկի անգամ Թութանհամոնի թամբարանը» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի բնակիչ 72-ամյա Համլետ Վ.-ն մոտեցել է Աթենքի փողոցում ծառայություն կատարող ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկներին և մատնացույց անելով 2 օտարերկրացու՝ հայտնել է, որ այդ անձինք «Հրազդան» Մարզադաշտի իր մանրածախ առևտրի տաղավարից իրեն պատկանող բջջային հեռախոսները գողացել են:

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդում են կասկածյալներին և կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ 35-ամյա Ֆահդ Ադել Մահմուդ Աբուագագային և 26-ամյա Ալի Մուսաադ Ալի Աբդելհաքիմ Նաաջիին: Արդեն ոստիկանությունում Ֆ. Աբուագագայիի մոտ հայտնաբերվում է  գողացած 4 հատ բջջային հեռախոսներ, մարտկոցներ, ականջակալ, իսկ Ա. Նաաջիի մոտ հայտնաբերվում է գողացված 2 հատ բջջային հեռախոսներ, հեռախոսի մարտկոց և լիցքավորիչ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր