211652_close_icon
views-count2341 դիտում article-date 11:50 27-03-2026

Երևանի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում հանդիպակաց երթևեկող, վթարային իրավիճակ ստեղծած օրինախախտ վարորդին․ ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մարտի 25-ին, SHAMSHYAN.com-ը լուր էր հրապարակել, թե ինչպես է Երևանում Բագրատունյաց փողոցում վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, այն վարում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների, իսկ վտանգավոր իրավիճակ՝ հետիոտների՝ համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով՝ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հովսեփ Ս.-ն, ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ Հայաստանում կան վարորդներ, որոնց մասին քաղաքացիները ասում են «ուղեղից թոփալ», ակնհայտ է, և այդ վարորդների պատճառով երբեմն տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, ցավոք՝ երբեմն ողբերգական ելքով։ Իսկ նման վարորդներին պետք է ոչ միայն զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից, այլ նաև մի 10 տարի ուղարկել, որպեսզի սովորեն ճանապարհային երթևեկության կանոնները։

Երեկ՝ մարտի 26-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը մեզ էր տրամադրել տեսանյութ, թե ինչպես էր Բագրատունյաց պողոտայում օրինախախտ վարորդը երթևեկում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների ու հետիոտների համար։

SHAMSHYAN.com-ը վստահ էր, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները կհայտնաբերեն հերթական «ուղեղից թոփալին» և կենթարկեն վարչական պատասխանատվության։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր