18215 դիտում
14:49 10-04-2024
Վայոց ձորի մարզի պարեկները իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Սև բերենք որսագողերի գլխին» անունը․ տաք հետքերով հայտնաբերել են «իշխան», «կարմրախայտ» և «բեղլու» ձկնատեսակները էլեկտրահարման եղանակով որսագողություն կատարած կասկածյալներին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարար Վահ Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024 թվականը նույնպես հայտարարել են պայքար ապօրինի որսագողության դեմ ու խիստ հանձնարարականներ է տրվել ոստիկանության մարզային վարչությունների, ոստիկանության տարածքային բաժինների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավարի կազմին նշված հանցանքի դեմ պայքարը էլ ավելի ուժեղացնելու և արդյունավետ աշխատանքներ կատարելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը նաև նշված հանցատեսակի դեմ պայքարը իր անմիջական հսկողության տակ է վերցրել, ինչի շնորհիվ էլ պարեկները նույնպես ակտիվ պայքար են տանում նշված հանցատեսակի դեմ՝ այդ թվում կանխելով ու նախականխելով։
Ինչպես հայտնում է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 9-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում որսագողեր կան։ Տեղում գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Հակոբյանի, նույն վաշտի պարեկ Խաչիկ Գևորգյանի և կրտսեր պարեկ Դանիել Բաբայանի գլխավորությամբ պարեկներն իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրում է «Սև բերենք որսագողերի գլխին» անունը։
Պարեկները դարանակալում են ու առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ-ում նկատում են ենթադրյալ կասկածելի «Նիվա»-ն ու կանգնեցնում։ Արդեն տեղում հաստատվում է ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունը և ավտոմեքենայի սրահում հայտնաբերվում է «իշխան», «կարմրախայտ», «բեղլու» տեսակի ձկներ և Էլեկտրահարող սարք։ Տեղում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկները վարորդին, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ի․-ին, ուղորներ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Սարգիս Թի․-ին և 37-ամյա Լաերտ Ս․-ին տեղափոխում են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ էլ վերջինները խոստովանում են, որ մոտ 2 կգ կշռով 3 հատ «իշխան», 5 կգ կշռող 200 հատ «կարմրախայտ» և 15 հատ «բեղլու» տեսակի ձկնատեսակները իրենք էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունքի մարզի Անգեղակոթ բնակավայրի մոտ գտնվող գետից ապրիլի 8-ին ժամը 23։00-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 03։00-ն ընկած ժամանակահատվածում։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, քանի որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։
Ոստիկանությունը հորդորում է, որպեսզի քաղաքացիները զերծ մնան նման հանցագործություն կատարելուց, հակառակ դեպքում մեղավորները կհայտնաբերվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)