Ապարանում քաղաքապետի շնորհիվ արհավիրքի հետքերն արդեն անցյալ են դառնում. տեղացիներն ասում են՝ «Քաղաքապետ ունենք, աշխարհը չունի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ հունիսի 15-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ուժեղ քամու և փոթորկի հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել, մի պահ Ապարանում կարծես թե քաոս էր տիրում, սակայն այդ ամենը, ինչպես դեպքի օրը նշում էին բազմաթիվ ապարանցիներ, իրենց համար անցողիկ է լինելու, ասելով, որ իրենց հույսը իրենց քաղաքապետ Կարեն Եղիազարյանի ու նրա թիմի հետ է կապված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 21-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել ապարանցիներից, ովքեր իրենց երախտիքի խոսքն էին ուղղում քաղաքացիներին ու նրա թիմին, ասելով.
«Երբ կարդում ենք ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի «Թմբկաբերդի առումը», միանգամից գալիս ենք այն եզրահանգման, որ բազմաթիվ տողեր կարելի է վերագրել մեր քաղաքապետին:
Երբ Թումանյանը գրել է՝
«Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար» , - համոզված ենք, որ այդ խոսքերը կարող ենք ուղղել նաև Կ. Եղիազարյանին, նրա թիմին, ովքեր առաջին իսկ օրվանից սատար կանգնեցին մեզ՝ ապարանցիներիս, այս արհավիրքից հետո, ու հիմա հաշված օրերի ընթացքում մեր մեջքն ուղիղ է, ու դա առաջին հերթին մեր քաղաքապետի հայրենանվեր գործի շնորհիվ է:
Ամբողջ շենք-շինությունների տանիքները, որոնք փոթորիկը պոկել էր, հիմնովին վերանորոգվում է նրա միջոցներով ու երբ ասում են, թե հայ մարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի ու որդի ունենա, լրիվ մեր քաղաքապետին է վերաբերվում ու արհավիրքից հետո, որի ժամանակ նաև մեծ թվով ծառեր էին տապալվել ու կոտրվել, հիմա Ապարանում համատարած ծառատունկ է իրականացվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատանքները իրականացվում են լույսը բացվելուն պես և ավարտվում մինչև մութն ընկնելը:
Ինչպես ավելի վաղ՝ հունիսի 16-ին, հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մինչև ուշ գիշեր վերականգնման աշխատանքներ էին իրականացվել Ապարանում, առավոտյան 7-ից նույն տեմպով աշխատանքները շարունակվել էին։ Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը նշել էր, որ փորձում են լույսի ու գազի մատակարարումը վերականգնել. նաև տանիքների վերանորոգման աշխատանքներն են սկսվել:
Քաղաքապետի խոսքով, պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 անձինք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Անդրադառնալով աղետի հետևանքով վնասների հնարավոր փոխհատուցմանը, Կարեն Եղիազարյանն ասել էր.
«Կարծում եմ հիմա դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Այս պահին փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդիկ նորից նույն իրավիճակի մեջ չհայտնվեն, անձրևների հետևանքով ավելի շատ վնասներ չկրեն»,–ասաց քաղաքապետը՝ նշելով, որ վնասների իրական չափի մասին խոսել դեռևս հնարավոր չէ. երեկ տեղի ունեցած պտտահողմից հետո բնակիչներից շատերը դեռևս իրենց կրած վնասների մասին համայնքապետարանին չեն հայտնել։
Ինչպես ավելի վաղ Ապարանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։
Քամին պոկել ու շպրտել էր բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։
Տեղում աշխատել են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուժեղ քամու և փոթորկի հետևանքով 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որոնցից մեկին էլ «Ապարան» բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր էր ժամանել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի