Փորձում ենք այսօր լույսի ու գազի մատակարարումը վերականգնել. Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մինչև ուշ գիշեր վերականգնման աշխատանքներ են իրականացվել, առավոտյան 7-ից նույն տեմպով աշխատանքները շարունակվում են։ Փորձում ենք այսօր լույսի ու գազի մատակարարումը վերականգնել. նաև տանիքների վերանորոգման աշխատանքներն ենք սկսվել»:
Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։
Քաղաքապետի խոսքով, պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 անձինք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Անդրադառնալով աղետի հետևանքով վնասների հնարավոր փոխհատուցմանը, Կարեն Եղիազարյանն ասաց.
«Կարծում եմ հիմա դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Այս պահին փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդիկ նորից նույն իրավիճակի մեջ չհայտնվեն, անձրևների հետևանքով ավելի շատ վնասներ չկրեն»,–ասաց քաղաքապետը՝ նշելով, որ վնասների իրական չափի մասին խոսել դեռևս հնարավոր չէ. երեկ տեղի ունեցած պտտահողմից հետո բնակիչներից շատերը դեռևս իրենց կրած վնասների մասին համայնքապետարանին չեն հայտնել։
Ինչպես ավելի վաղ Ապարանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։
Քամին պոկել ու շպրտել էր բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։
Տեղում աշխատել են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուժեղ քամու և փոթորկի հետևանքով 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որոնցից մեկին էլ «Ապարան» բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր էր ժամանել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի