94944 դիտում
13:39 08-07-2022
Արտակարգ իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում. շինարարների փնթի աշխատանքների արդյունքում փոշին լցվում է բնակիչների տները՝ անգամ առաջացնելով առողջական խնդիրներ. բնակիչներն ասում էին. «Քաղաքապետ ունենք, աշխարհը չունի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ամեն անգամ, երբ խոսք է բացվում մայրաքաղաքում մեծ թափով կատարվող շինարարական աշխատանքների մասին, հայտարարում էր, որ կառուցապատողները պետք է պահպանեն անվտանգության կանոնները, քաղաքացիների համար չստեղծեն ավելորդ անհարմարություններ և պետք է խստագույնս պահպանեն շինարարական աշխատանքների կատարման բոլոր կանոնները։
Արդեն 1 ամսից ավելի է, Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում։ Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի մի քանի հեկտար տարածքում մեծ թափով սկսվել են շինարարական աշխատանքներ, որտեղ այս պահին կատարվում են հողային աշախտանքներ ու այդ ամբողջ փոշին 4-րդ գյուղի բնակիչների համար դարձել է մի պատուհաս։
Այսօր՝ հուլիսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մի ամիս է, առավոտից մինչև իրիկուն փոշի ենք կուլ տալիս։ Մի ամիս է, էս ամառվա տապին չենք համարձակվում դուռ ու լուսամուտ բացենք։ Առանց չափազանցության, փոշին վայրկյանների ընթացքում իր սև գործն է անում։ Կանայք լվացքը փռում են, բայց հավաքելու ժամանակ, եթե տեսնես, կմտածես, որ էդ տանը կին չկա, կեղտոտ լվացքն ուղղակի արևին են տվել, բայց դա էդ շինարարության պատճառով է։ Էնպես չի, որ մենք կողմ չենք Երևանի բարգավաճմանը, ուրախ ենք ու ողջունում ենք, որ էդ ամայի տարածքներում մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում, կառուցվում են շենքեր, օբյեկտներ, բայց այս դեպքում այդ շինարարները մարդու ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում։ Թողես՝ պետական պաշտոնյաները ամպագոռգոռ հայտարարություններ անեն, թե շինարարության ժամանակ օգտագործվում է եվրոպական չափանիշներին համապատասխան հատուկ տեխնիկա։ Եթե Եվրոպայում նման անպատասխանատու ու փնթի ձևի շինարարություն կատարվեր, էդ շինարարություն կատարողին էն օրը կգցեին ու անգամ տենդերը ձեռքից կվերցնեին ու մի կլորիկ գումարով էլ կտուգանեին։ Բայց, ինչպես միշտ, «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես.», ու մի ամբողջ թաղամաս խեդղվում է փոշու մեջ։
Մենք պատրաստ ենք անգամ հանուն մեր երեխաների առողջության՝ դիմել ամենակտրուկ միջոցների, բայց հիմա հրաժարվում ենք այդ քայլից, սպասում ենք՝ Երևանի քաղաքապետը հետևողական լինի մեր բարձրացրած խնդրի լուծման հարցում և օգտագործի իր ողջ լծակները, որպեսզի շինարարություն կատարողները հողային աշխատանքներ անելիս բեռնատարներով հող տեղափոխելուց օգտագործեն ջրցան մեքենաներ։ Էնպես չի, որ կարող են ասեն, թե ջրցան մեքենաներ չկան։ Դրանց տեղը իրենք մեզնից լավ գիտեն»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն 30 րոպե կանգնեցինք Հաղթանակ թաղամասի փողոցներից մեկում. փոշին տեսանելի էր 1 կմ-ից, ու ամբողջ տներում փոշին այնքան տեսանելի էր, որ ասելու չէ։
Քիչ առաջ տեղեկացանք, որ խնդրի մասին Երևանի քաղաքապետարանը տեղեկացվել է արդեն, ու համապատասխան վարչությունների աշխատակիցները մեկնել են նշված վայր ու խիստ հանձնարարականներ են տվել շինարարական ու կառուցապատման աշխատանքներ կատարողներին, որպեսզի հրատապ լուծեն խնդիրը, այն է՝ հողային աշխատանքներ կատարելիս պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, բեռնատարներով հողը տեղափոխելիս փակեն թափքը, որպեսզի փոշին չտարածվի և չանհանգստացնի բնակիչներին, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+