211652_close_icon
views-count41703 դիտում article-date 22:15 08-02-2017

Բարձիթողի իրավիճակ Գավառում. տեղացիներն ասում էին. մինչ «Սուտիբեկյանը» «Պալենց Գուգոյին» տարվա քաղաքապետ է տալիս՝ քաղաքում փողոցները վերածվել են սառցաբեկորների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին Գավառ քաղաքում բնակիչներն ավեի շատ քննարկում են այն հարցը, թե որ արժանիքների համար է հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում «ԱԼՄ» հոլդինգի հմնադիր Տիգրան Կարապետյանը անվանում էր «Սուտիբեկյան», Գավառի քաղաքապետ «Պալենց Գուգո» մականվամբ Գուրգեն Մարտիրոսյանին ճանաչել 2016 տարվա քաղաքապետ: Այսօր՝ փետրվարի 8-ին, մի խումբ գավառցիներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Եկել ենք այն եզրակացության, որ Տիգրան Կարապետիչը ճիշտ էր ասում, որ Ադիբեկյանը Սուտիբեկյան է: Քանի օր է՝ փորձում ենք զանգահարել Ադիբեկյանին ու հրավիրել Գավառ, որպեսզի իր աչքով տեսնի, թե ինչ բարդակ վիճակ է տիրում իր կողմից տարվա քաղաքապետ տրված Պալենց Գուգոյի ղեկավարած քաղաքում: Գրեթե բոլոր ճանապարհները պատված են մերկասառույցով: Օր չկա, որ մարդ չսայթաքի, մինչդեռ քաղաքապետը լայաղ չի անում աղ ու ավազով մշակի ճանապարհները: Թողես՝ ամպագոռգոռ հայտարարություններ տան, թե իրենք մտածում են ժողովրդի մասին: Մի թե նրա դատախազ հայրը երբևէ նրա ականջին չի շշնջացել, որ՝ «Տղա ջան, դու ընտրվել ես ժողովրդի կողմից և պարտավոր ես ծառայել ժողովրդին»: Գրեթե բոլոր բակային հատվածներում նույնպես նույն բարձիթողի վիճակն է: Գավառում երանի են տալիս, որպեսզի գարունը շուտ գա ու էս մարդաբոյ մերկասառույցները վերանան, թե չէ հույս չունենք, թե քաղաքապետը տեղից ժաժ կգա»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր