211652_close_icon

Ապարանում հայտնի, 40 տարուց ավելի կյանքեր փրկած բուժքույրը եթե վիրավորանք է ընդունել, հայցում ենք նրա ներողամտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6977 դիտում article-date 20:08 17-06-2025
Հունիսի 15-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Ապարան քաղաքում պտտահողմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների մասին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում արդեն բազմաթիվ ապարանցիներից հետաքրքրվում էինք, թե երբևէ նման տիպի բնական աղետ իրենք տեսե՞լ են Ապարանում:
 
Բոլորը միաբերան նշում էին, որ նման մասշտաբի փոթորիկ ու քամի առաջին անգամ են տեսել:
 
Անգամ մեծահասակներն էին դա պնդում:
 
Տեսանյութից հետո SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Ապարան քաղաքի բնակիչներից, ովքեր նշում էին, որ իրենց քաղաքի բնակիչ Ելենա Խորենյանը իր ողջ կյանքի ընթացքում 40 տարուց ավելի աշխատել է բուժհաստատությունում, այդ թվում՝ որպես Ապարանի բժշկական կենտրոնի բուժքույր և ռենտգեն լաբորանտ, ով ցանկացած եղանակին, օրվա ցանկացած ժամին եթե անհրաժեշտություն է եղել, կանգնել է հիվանդի կողքին, իր բժշկական գիտելիքներով բազմաթիվ կյանքեր է փրկել, հետևաբար երբ ես նրան հումորով անվանել եմ «բայղուշ», տեղին չէ: 

Եթե «բայղուշ» և «Ապարանի Սոֆի Լորեն» արտահայտությունները տիկին Խորենյանը ընդունել է՝ որպես վիրավորանք, ապա ոչ մի ամոթ բան չկա՝ դրա համար ներողություն ենք խնդրում և թող ներողամիտ լինի, սակայն վստահեցնում ենք, որ ոչ մի վիրավորական հնչերանգ այն չի ունեցել:

Իմ առօրյա խոսքում ես միշտ այդ արտահայտությունն արել եմ ու նույնիսկ շատերն էլ ինձ են «բայղուշ» ասում և ես դա վիրավորանք չեմ համարում, իսկ եթե տիկին Խորենյանը այդ բառերն ընդունել է՝ որպես վիրավորանք, կրկին հայցում ենք նրա ներողամտությունը: 

Ինչպես ավելի վաղ՝ հունիսի 16-ին, հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մինչև ուշ գիշեր վերականգնման աշխատանքներ էին իրականացվել Ապարանում, առավոտյան 7-ից նույն տեմպով աշխատանքները շարունակվել էին։ Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը նշել էր, որ փորձում են լույսի ու գազի մատակարարումը վերականգնել. նաև տանիքների վերանորոգման աշխատանքներն են սկսվել: 

Քաղաքապետի խոսքով, պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 անձինք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Անդրադառնալով աղետի հետևանքով վնասների հնարավոր փոխհատուցմանը, Կարեն Եղիազարյանն ասել էր.

«Կարծում եմ հիմա դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Այս պահին փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդիկ նորից նույն իրավիճակի մեջ չհայտնվեն, անձրևների հետևանքով ավելի շատ վնասներ չկրեն»,–ասաց քաղաքապետը՝ նշելով, որ վնասների իրական չափի մասին խոսել դեռևս հնարավոր չէ. երեկ տեղի ունեցած պտտահողմից հետո բնակիչներից շատերը դեռևս իրենց կրած վնասների մասին համայնքապետարանին չեն հայտնել։

Ինչպես ավելի վաղ Ապարանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։

Քամին պոկել ու շպրտել էր բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։

Տեղում աշխատել են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուժեղ քամու և փոթորկի հետևանքով 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որոնցից մեկին էլ «Ապարան» բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր էր ժամանել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր