211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Ապարանում. ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ. տեղում են Արագածոտնի մարզպետն ու Ապարանի քաղաքապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count57644 դիտում article-date 17:16 15-06-2025
Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես Ապարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Քամին պոկել ու շպրտել է բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։

Արդյոք քամու և փոթորկի հետևանքով տուժած քաղաքացիներ կան, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները պարզում են։

Տեղում աշխատում են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուժեղ քամու և փոթորկի հետևանքով 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որոնցից մեկին էլ «Ապարան» բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 499+
499+

Նմանատիպ նյութեր