211652_close_icon
views-count18533 դիտում article-date 14:40 20-05-2018

Նրանց վրա ճնշում գործադրելու վարկածն անիրատեսական է ու թյուրիմացության և սխալ ինֆորմացիայի արդյունք,ինչի համար հայցում ենք բոլորի ներողամտությունը.

Հարգելի՛ հայրենակիցներ,ինչպես գիտեք՝ վերջերս 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մի խումբ մասնակիցներ հայտարարությամբ էին հանդես եկել,որտեղ իրենց մտահոգությունն էին հայտնել «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի և ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանի առանձին հայտարարությունների և գործողությունների շուրջ,ինչի արդյունքում համացանցում ծավալվել էր բանավեճ՝ տարբեր շրջանակներում։ «Դիրքապահ. քառօրյա պատերամի մասնակիցների միավորում» ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ,որտեղ նշվել էր թե որոշ տղաներ տեղյակ չեն եղել,թե ինչի տակ են ստորագրում,ինչն էլ առիթ էր տվել եզրակացնելու,թե տղաների վրա ճնշում է գործադրվել։ Ուզում ենք տեղեկացնել ձեզ,որ «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանն ու նշյալ հայտարարության տակ ստորագրած տղաների մի մասը հանդիպում են ունեցել,որի արդյունքում բացահայտվել են բոլոր տարաձայնությունների ու թյուրիմացությունների պատճառները,քննարկվել դրանք լուծելու հնարավորությունները։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ,որ տղաների տարածած հայտարարության առանձին մի հատված սխալ է մեկնաբանվել,իսկ նրանց վրա ճնշում գործադրելու վարկածն անիրատեսական է ու թյուրիմացության և սխալ ինֆորմացիայի արդյունք,ինչի համար հայցում ենք բոլորի ներողամտությունը։ Երկուստեք հստակեցվել է,որ որևէ մեկը մյուս կողմի հետ որևէ անձնական խնդիր չունի,իսկ ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել ուղղելու անճշտություններն ու թերացումները։ Տղաներն էլ իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել խորհուրդներով ու տեսակետներով աջակցել Մանուել Մանուկյանին ու իր գլխավորած ՀԿ-ին՝ հետագա անճշտություններից ու թյուրիմացություններից խուսափելու համար։ Հայտնում ենք, որ բոլոր խնդիրներն այս պահին հարթված են,իսկ տղաները՝ համերաշխ։ Շնորհակալություն ուշադրության համար։

Նմանատիպ նյութեր