85651 դիտում
18:00 26-10-2020
Ապրիլյան պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկները այս պատերազմում կրկին հայտնվեցին առաջնագծում՝ նորից փրկելով բազմաթիվ կյանքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեռևս 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում հաղթանակ կերտած հայ զինվորի, սպայի ու հրամկազմի հետ կենացմահու պայքար էին տանում նաև բազմաթիվ բժիշկներ, բուժքույրեր բուժակներ, ովքեր շատ դեպքերում նաև վտանգելով իրենց կյանքը, վիրավորներին օգնություն էին ցուցաբերում կրակահերթերի տակ, խրամատներում:
Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական բորենիները հերթական չհայտարված պատերազմն սկսեցին, Ապրիլյան օրերին Հիպոկրատի իրենց երդմանը հավատարիմ՝ բժիշկները նորից հայտնվեցին առաջնագծում, այս անգամ՝ կռվի ամենաթեժ կետերում նրանք նույն գործողություններն էին կատարում՝ փրկելով կյանքեր:
Ինչպես Ապրիլյան պատերազմին, այնպես էլ այս պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ Արցախ մեկնեցին մեծ թվով բժիշկներ «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններից ու նրանց հետ է նաև Հ. Քուշկյանը:
ՀՀ առողջապահության նախկին նախարար, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի որոշմամբ էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից Արցախի Հանրապետություն ու առաջնագիծ մեկնեց բժիշկների մի հսկայական բանակ:
Թե՛ Էրեբունիում, թե Նաիրի, թե՛ Հերացու անվան ու Միքայելյանի ինստիտուտի բժիշկների մի մասը այս պահին էլ գտնվում են այնտեղ և շատ դեպքերում հենց մարտական գործողությունների ժամանակ, մոռանալով վտանգի մասին, իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում:
Հետո արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ Արցախ այցելեցին մեծ թվով բժիշկներ, այդ թվում ինքը՝ Ա. Թորոսյանը:
Ցավոք, պատերազմն ունի նաև իր դաժան վիճակագրությունը: Ունեցանք նաև բժիշկների մահվան դեպքեր, ովքեր իրենց քայլով ապացուցեցին, որ իրենք նույնպես հերոսներ են:
[b]Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերից, այդ թվում՝ առաջնագծում բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկներից, ովքեր այս պատերազմում նույնպես բարձր պրոֆեսիոնալիզմով կատարում են Հիպոկրատին տված իրենց երդումը, որոնց շնորհիվ փրկվել ու փրկվում են մեր առյուծ ու արծիվ զինվորները, սպաներն ու կամավորականները:[/b]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
Նմանատիպ նյութեր
112488 դիտում
16:06 16-03-2015
Ցավոք, բազմաթիվ կյանքեր փրկած երիտասարդ բժշկի կյանքը փրկել չհաջողվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ