Մինչ Նուբարաշենի թաղապետը «տունտունիկ» է խաղում, քաղաքապետի կարգադրությամբ նոր ասֆալտապատված ու «մարդաբոյ» փոսերի վերածված ճանապարհին տեղադրվեց լուսային ցուցանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունիսի 3-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում նոր ասֆալտապատված ճանապարհը ինչպես էր կարճ ժամանակում վարորդների համար դարձել մի իսկական փորձադաշտ, որն ավտովթարների պատճառ է նաև եղել, ինչի համար քաղաքացիները դիմում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի քաղաքային իշխանությունները հետևություններ անեն և կարճ ժամանակում ճանապարհը վերանորոգեն, քանի որ այն նաև ստրատեգիական ճանապարհ է Երևանը Արմավիրի մարզին կապելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նշված վայր են ժամանել քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները, տեղում ուսումնասիրել են խնդիրը և խոստացել, որ 10 օրվա ընթացքում կսկսվի ճանապարհի կապիտալ վերանորոգումը։
Մինչ այդ քաղաքապետի կարգադրությամբ արդեն երեկ՝ հունիսի 5-ին, տեղադրվել է լուսային հատուկ սարք, որով մութն ընկնելուն պես վարորդները բավականին հեռվից կտեսնեն, որ նշված հատվածում ճանապարհն ունի խնդիրներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին տարիներին Կառավարությունը Հանրապետությունում հսկայածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացրել, գաղտնիք չէ: Անգամ մարզերում այնպիսի գյուղամիջյան ճանապարհներ են հիմնանորոգել ու կառուցել նորերը, այդ ամենը փաստում են քաղաքացիները:
Երևանը նույնպես աչքի է ընկնում ասֆալտապատման, նոր ճանապարհների կառուցման գործում, այդ թվում՝ բակային հատվածներում:
Գովելի է այդ ամենը, բայց որ ճանապարհաշինարարները որոշ հատվածներում աշխատանքները կատարում են թերի, ժողովրդի լեզվով ասած՝ «փնթի», ապա ով է դրա պատասխանը տալու:
Նուբարաշենի վարչական տարածքում է գտնվում վերջերս հիմնովին ասֆալտապատված, մի քանի կմ-անոց ճանապարհը: Այդ ճանապարհը Երևանը կապում է Արարատի մարզի մի քանի գյուղերին ու հարց է առաջանում՝ որ ընկերությունն է ճանապարհը վերանորոգել, ասֆալտապատել ու հանձնել շահագործման, և արդյոք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանը, Նուբարաշենի թաղապետ Անդրանիկ Գասպարյանը տեղեկացած են, թե ինչ վիճակ է տիրում նոր վերանորոգված ճանապարհին:
Ճանապարհի նստվածքի պատճառով առաջացել են հսկայական ճաքեր, որոշ հատվածներում էլ՝ մարդաբոյ փոսեր, ճանապարհի կողնակում էլ լցված է մի քանի տոննա շինարարական աղբ, և որ ամենացավալին է՝ նշված հատվածում, ըստ քաղաքացիների, մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, երջանիկ պատահականությամբ զոհեր և վիրավորներ չեն եղել: Էլ չենք ասում, որ ճանապարհին բացակայում են լուսային փարոսիկները, ցուցանակները, որ այդ հատվածում ճանապարհը ունի նստվածք, իսկ նշված վայրից Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրը մեկ կմ-ի չի հասնում, ու լավ կլինի, որպեսզի Նուբարաշենի թաղապետը ճանապարհի վերանորոգման հարցով դիմի Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, հակառակ դեպքում, եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, այն ամբողջությամբ դառնալու է անանցանելի ու այս ճանապարհով Արարատի մարզ մեկնող քաղաքացիները ստիպված Երևանի մյուս ճանապարհներով են մեկնելու ու խցանումները էլ ավելի են շատանալու:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։